Մենք մշտապես բարելավում, կատարելագործում ենք մեր ծրագրերը:
Այս անգամ «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնող թիմը հանդիպել է Մարզպետարանի աշխատակիցների և համայնքների ղեկավարների հետ և ներկայացրել ծրագիրը:
Հանդիպման ընթացքում համատեղ քննարկել ենք ծրագրի զարգացման հնարավորությունները և ընդգծել արդյունավետ ուղիներ:
Հիշեցնենք, որ «Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրը նպատակ ունի սոցիալապես խոցելի խմբերի կանանց հնարավորություն տալ
ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ աշխատաշուկայում ինտեգրվելու և մրցունակ դառնալու համար,
մասնակից դառնալ կառավարման և մասնակցային գործընթացներին, տեղեկանալ ՏԻՄ ծառայությունների մասին,
հիմնել և զարգացնել գյուղատնտեսական կամ միկրոձեռնարկատիրական տնտեսություններ:Դասընթացների մասնակից կանայք հնարավորություն կունենան նաև գործնականում կիրառել իրենց գիտելիքներն ու հմտությունները փոքր դրամաշնորհների միջոցով ու ավելացնել իրենց եկամուտը:
Ծրագրի տնտեսական բաղադրիչն հաջողությամբ ավարտած կանայք կկարողանան մասնակցել փոքր դրամաշնորհային մրցույթի։ Ընդհանուր ծրագիրն իրականացվում է Գեղարքունիքի, Շիրակի մարզերում և Երևանում։
Շիրակի մարզում մեկնարկող ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել Անի, Արթիկ և Ախուրյան խոշորացված համայնքներում բնակվող կանայք և աղջիկները։
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը` https://forms.gle/51PVQxpYkPv8A93N7
Ծրագիրն իրականացնում ենք Վորլդ Վիժն Հայաստանյան գրասենյակի, «Կանաչ Արահետ» ՀԿ-ի, «Հայկական բարեգործական ընդհանուր միության» համագործակցությամբ՝ Վորլդ Վիժնի Ամասիայի և Ճամբարակի Տարածքային Կենտրոների, «Մարտունու Կանանց Համայնքային Խորհրդի», «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։
Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:
Comments are closed.