Կանանց տնտեսական հզորացում
Հերթական ուրախալի լուրը: Տնտեսական հզորացման մեկ այլ ծրագրի շրջանակներում այս տարի 30 կանայք և աղջիկներ մասնագիտացան գրաֆիկ դիզայների, վարսահարդարի, մատնահարդարի և խոհարարի մասնագիտություններում և արդեն նոյեմբերի 17-ին 17 մասնակիցների տրամադրվեց աշխատանքային գործիքներ՝ ֆինանսապես անկախանալու և տնտեսապես զորեղանալու համար:
Բոլոր մասնակիցներին մաղթում ենք ձեռքբերումներով լի աշխատանքային ուղի և սպասում հաջողված պատմություններին: Մենք վստահ ենք, որ մեր կանանց մոտ ստացվելու է:
Ծրագիրն իրականություն դարձավ «ՋԻԷՅՋԷՄ-ԱՐՄԵՆԻԱ» զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Comments are closed.