Հիմք ընդունելով 2017 թվականից ի վեր սահմանած կազմակերպության հիմնական 3 ուղղություններից մեկը, որն է՝ կանանց քաղաքական մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներին, կազմակերպությունը պարբերաբար իրականացնում է հանդիպումներ կին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, ակտիվիստների ու պետական այլ մարմինների հետ:
Հանդիպումների նպատակն է խթանել կանանց և աղջիկների քաղաքական մասնակցությունն ու որոշումների կայացման գործընթացներում ներգրավվումը:
Այս առումով, Շիրակի մարզի 15 ակտիվ կանանցից և աղջիկներից կազմված 4 խմբեր ֆինանսավորվել են համայնքային խնդիրներ լուծելու համար:
Ֆինանսավորված համայնքային ծրագրերն են՝
1. «Էկո խաղահրապարակի ստեղծում»,
2. «Շիրակի ձեռներեց կանանց հզորացում»,
3.«Առավել մրցունակ կանայք»,
4.«Կինը համայնքում որոշում կայացնողն է»: