Կանանց քաղաքական և տնտեսական զորեղացումն իր կարևոր դերակատարումն ունի բոլորիս՝ հատկապես կանանց կյանքում, որը նպաստում է կնոջ դերի բարձրացմանը թե՛ ընտանիքում և թե՛ հասարակությունում:
Ֆինանսական անկախությունն ավելի է հզորացնում և անկախացնում անձին, օգնելով հասնել ինքնուրույնության, ու, հաճախ նաև, համայնքային որոշումների կայացման գործընթացներում ներգրավվածության բարձրացմանը:
Կանանց իրավունքների տունն իրականացնում է մի շարք տնտեսական զորեղացման ծրագրեր, որոնց շնորհիվ շուրջ 178 կնոջ կյանքն արդեն փոխվել է՝ մասնագիտությունների ձեռքբերման ու ֆինանսական անկախության հասնելու միջոցով:
Դու ևս կարող ես համալրել մեր պայքարող, ուժեղ և արդեն ուժեղացած կանանց շարքերը։
Մեզ հետ կարող եք կապ հաստատել գտնելով բոլոր սոցիալական հարթակներում կամ զանգահարելով 077570870 հեռախոսահամարին։
Տեսահոլովակը նկարահանվել է Պրահայի քաղաքացիական հասարակության ֆինանսական աջակցությամբ։
Ամբողջական տեսահոլովակը կարող եք դիտել այստեղ։
Comments are closed.