Այս անգամ կավաթերապիան անցկացվեց մեզ մոտ՝ գրասենյակում։   

Թերապիաների ընթացքում մեծահասակները հնարավորություն ունեցան բացահայտել իրենց մեկ այլ տեսանկյունից։ Կավի հետ աշխատանքը դարձավ ինքնարտահայտման և ինքնաճանաչման յուրահատուկ գործընթաց, իսկ կավի հետ շփումը հնարավորություն տվեց դուրս բերել այն զգացումները, որոնք խոսքերով փոխանցելը երբեմն դժվար է։

Նմանատիպ թերապիաները թույլ են տալիս կտրվել առօրյա խնդիրներից, վերադառնալ իրենց ներքին աշխարհին և լսել այն զգացումները, որոնք հաճախ մնում են չնկատված։ 

Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.