Եվրոպական միության աջակցությամբ՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագրի շրջանակում ԿԻՏ գրասենյակում անցկացվեց կոլաժաթերապիա Լեռնային Ղարաբաղից տեղահանված կանանց հետ։
Կոլաժաթերապիայի ընթացքում՝ ստեղծագործական աշխատանքների միջոցով, աշխատեցին իրենց զգացմունքների ու մտքերի հետ, որն էլ իր հերթին կխթանի հուզական թեթևացմանն ու ինքնաարտահայտմանը։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում էԵվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնությանկոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղիփախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի ևիրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների ևհնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.