Մայիսի 22-ին, ժամը 22։20-ի սահմաններում «Գյումրու շտապ բուժօգնության կայան» ահազանգ է ստացվել Անի թաղամաս Պարույր Սևակ փողոցի բնակարաններից մեկում դանակահարության դեպքի մասին։
Շտապ բուժօգնության խմբի դեպքի վայր հասնելուց հետո պարզ է դարձել, որ դանակահարված 40-ամյա կինը մահացած է։Կինը որևէ կազմակերպության կամ ոստիկանության բաժանմունք երբևէ չի դիմել։
Հրապարակումը կարող եք տեսնել՝
Դեպքի մանրամասներին հակիրճ ծանոթացել է Կանանց իրավունքների տան սոցիալական աշխատողը, որից պարզ է դարձել, որ սպանությունը կատարվել է ամուսնու կողմից։
Բարձրաձայնեք բռնության դեպքերի մասին Կանանց իրավունքների տան թեժ գծի միջոցով՝ 077 570 870 հեռախոսահամարով։
Մի լռեք և կոտրեք բռնության շղթան։
#ԸնտանեկանԲռնություն#Կնասպանություն#ԿանանցԻրավունքներ
Comments are closed.