Post Image

Կանանց իրավունքների տունը հայտարարում է համայնքային զարգացման ենթադրամաշնորհների մրցույթ։

«Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի թվով 25 կանանց համար անցկացվել է եռօրյա ճամբար առաջնորդության, կանանց քաղաքական մասնակցության, քաղաքացիական ակտիվիզմի, մարդու իրավունքների և այլ թեմաների վերաբերյալ, ինչպես նաև կին քաղաքական գործիչների մասնակցությամբ հրապարակվել է 5 փոդքաստ և շատ շուտով կազմակերպվելու է քաղաքական տուր։

Հաճախ տրվող հարցեր․
Ի՞նչ ծրագրեր կարող եք ներկայացնել։

– Պարտադիր է ներկայացնել համայնքային զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարներ։ Բիզնես գաղափարներն այս ծրագրով չեն դիտարկվի։
Ովքե՞ր կարող են դիմել։
– Ենթադրամաշնորհի մրցույթին կարող են դիմել բացառապես այն անձինք, ովքեր մասնակցել են «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի փուլերին։
Ինչպե՞ս կարող են դիմել։
– Կարող են դիմել որպես անհատ կամ որպես խումբ:
Որքա՞ն է կազմում առավելագույն գումարը։
– Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 8000 դոլար, որից յուրաքանչյուր անհատ/խումբ կստանա առավելագույնը մինչև 2000 դոլարին համարժեք դրամ։
Մանրամասներին կարող եք ծանոթանալու և դիմելու համար կարող եք սեղմել այստեղ։

*Ծրագիրը իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Comments are closed.