Մեծ ուրախությամբ եկել ենք տեղեկացնելու, որ համայնքային զարգացման ենթադրամաշնորհների մրցույթի հայտը բաց է։
Հաճախ տրվող հարցեր․
Ի՞նչ ծրագրեր կարող եք ներկայացնել։
– Պարտադիր է ներկայացնել համայնքային զարգացմանն ուղղված ծրագրային գաղափարներ։ Բիզնես գաղափարներն այս ծրագրով չեն դիտարկվի։
Ովքե՞ր կարող են դիմել։
– Ենթադրամաշնորհի մրցույթին կարող են դիմել բացառապես այն անձինք, ովքեր մասնակցել են «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» երրորդ տարվա ծրագրային փուլերին։
Ինչպե՞ս կարող են դիմել։
– Կարող են դիմել որպես անհատ կամ որպես խումբ: Մեկ խումբը կարող է մեկից ավել հայտեր ներկայացնել։
Ո՞րքան է կազմում առավելագույն գումարը։
– Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 9000 դոլար 5 համայնքային ծրագրերի իրականացման համար, որից յուրաքանչյուր անհատ/խումբ կստանա առավելագույնը մինչև 1800 դոլարին համարժեք դրամ։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք սեղմել այստեղ։
Դիմելու համար անհրաժեշտ է ներբեռնել կից տրված հայտը, լրացնել այն և ուղարկել womensrightshouse@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։
Դիմելու վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 10։
Ծրագիրն իրականացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ։
Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.