Կանանց իրավունքների տունն իրականացնում է «Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպեցինք եռօրյա երիտասարդական ճամբար, ինչպես նաև ուսուցողական տարբեր այցեր կին ղեկավարների հետ, իսկ այժմ էլ՝ ընտրվել են 6 ծրագրեր, որոնք ուղղված են Շիրակի մարզի համայնքային զարգացմանն ու խնդիրների լուծմանը։
Նախատեսվում է տրամադրել ընդհանուր 9000 դոլար ողջ 6 ծրագրերի համար, որից յուրաքանչյուրը կստանա առավելագույնը մինչև 1500 դոլարին համարժեք դրամ։ Այս առումով, նոյեմբերի 17-ին մասնակիցներն ունեցան կողմնորոշիչ հանդիպումն իրենց կցված մենթորի հետ, որն էլ մասնակիցներին ներկայացրեց համատեղ արդյունավետ աշխատելու սկզբունքներն ու մոտեցումները, գծագրեցին աշխատանքային պլանավորման և մոնիթորինգի գործիքակազմ։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրանակացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ
Comments are closed.