Այսօր անցկացրինք Հայաստան-Արցախ մշակութային ցերեկույթը, որի նպատակն էր կամուրջ կառուցել Շիրակի մարզի կանանց և արդեն Շիրակի բնակիչ Արցախից տեղահանված 40-ն անց կանանց միջև։

Խոսեցինք երկու բարբառների տարբերությունների ու նմանությունների մասին, իսկ խաղերի միջոցով ծանոթացանք միմյանց մշակույթներին։

Հավատում ենք, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն մեր կանանց բարօրությանն ու սահուն ադապտացմանը։

Ծրագիրն իրականացնում ենք Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի աջակցությամբ։

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.