Հանդիպում «Աշխատանքային իրավունքներ։ Աշխատանքի դիմելու և հարցազրույցի հմտություններ» թեմայով

Երեկ էլ Կանանց իրավունքների տան թեթև ձեռքով Շիրակի մարզի Մուսայելյան գյուղում էր դրական իմաստով խառնաշփոթ սկսվել։
Հանդիպում ունեցանք «Աշխատանքային իրավունքներ։ Աշխատանքի դիմելու և հարցազրույցի հմտություններ» թեմայով։
Կազմակերպության նախագահ, իրավաբան Կարինե Դավթյանն անդրադարձ կատարեց աշխատանքային իրավունքներին, օրենսդրական մեխանիզմներին ինչպես նաև վստահելի աշխատանքային հայտարարություններին ու հարցազրույցներին ճիշտ ներկայանալու հմտություններին։
Ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Comments are closed.