Հանդիպում Աշոցքի համայնքապետարանի աշխատակիցների և ոստիկանության բաժնի հետ
Այսօր հանդիպեցինք Շիրակի մարզի Աշոցքի համայնքապետարան -ի և Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ Աշոցքի տարածքային կենտրոն) ներկայացուցիչների, նաև ընտանեկան բռնության դեպքերով զբաղվող ոստիկանության ներկայացուցչի հետ։
Հանդիպման ընթացքում ներկայացրեցինք Կազմակերպության գործունեությունը, ուղղությունները, գենդերային հիմքով բռնության (ընտանեկան, սեռական բռնություն) ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունները և քննարկեցինք համագործակցության արդյունավետ տարբերակները։
Comments are closed.