Հանդիպում ենթադրամաշնորհառուների հետ
«Կանանց մասնակցությունը քաղաքական և քաղաքացիական կյանքում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հերթական կողմնորոշիչ հանդիպումը Կանանց իրավունքների տան թիմի, մենթորի և ընտրված 6 ենթադրամաշնորհային ծրագրերի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին փաստաթղթերի և հաշվետվությունների ներկայացման կարևորության ու աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած դժվարությունների մասին։
Բացի այդ, մասնակիցների հետ կնքվեցին ենթադրամաշնորհային պայմանագրեր, ըստ որի, յուրաքանչյուրը կստանա առավելագույնը մինչև 1500 դոլարին համարժեք դրամ։
*Հիշեցնենք, որ ենթադրամաշնորհային ծրագրերն ուղղված են Շիրակի մարզի համայնքային զարգացմանն ու խնդիրների լուծմանը։
Ծրագիրն իրանակացվում է Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։
Comments are closed.