Հանդիպում «Ընտանեկան բռնություն և առողջ հարաբերություններ» թեմայով
Կանանց իրավունքների տան իրավաբան Կարինե Դավթյանը Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում ներկայացրեց «Ընտանեկան բռնություն և առողջ հարաբերություններ» թեման։
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցինք ընտանեկան բռնության տեսակներին, դրսևորման ձևերին, առողջ ու անառողջ հարաբերություններին, օրենսդրական կարգավորումներին և պաշտպանական մեխանիզմներին։
Գործնական աշխատանքների միջոցով ամրապնդեցինք թեման։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամի կողմից, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
Եղեք պաշտպանված և իրազեկված։
Comments are closed.