Հանդիպում ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետի հետ
Այս շաբաթ, Կանանց իրավունքների տան թիմը մասնակցեց ՀՀ ոստիկանության անչափահասների հանցավորության և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Էդգար Պետրոսյանի և ոստիկանության մյուս ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որը տեղի ունեցավ Կանանց աջակցման կենտրոնում՝ Ընտանեկան բռնության աջակցման կենտրոնների կոալիցիայի կազմակերպմամբ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց ընտանեկան բռնության դեպքերի վարման գործընթացում ոստիկանության հետ ունեցած խնդիրների, ինչպես նաև բռնության ենթարկված անձանց գնահատման և վերջիններիս աջակցության կենտրոն ուղղորդելու ձևաչափը:
Comments are closed.