Հանդիպում ֆեմինիզմի մասին
Կանանց իրավունքների տանն անցկացվեց Շիրակի մարզի ակտիվ կանանց ու աղջիկների հետ հանդիպումը:
Մասնակիցներին ներկայացվեց գենդերային հավասարության և ֆեմինիզմի գաղափարախոսության կարևորությունը, որի շրջանակներում 20 կանայք և աղջիկներ հնարավորություն ունեն դառնալ ակտիվիստներ և գենդերային հավասարության ակտիվ ջատագովներ իրենց իսկ համայնքներում։
Ծրագրի նպատակն է բացահայտել ամենաակտիվ և շահագրգիռ կանանց, ովքեր իրենց համայնքներում կին դեսպաններ դառնալու ներուժ ունեն, և ավելի շատ կանանց տեղեկացնել գենդերային հավասարության, Կանանց իրավունքների տան կողմից իրականացվող ծրագրերի ու ծառայությունների մասին:
*Ծրագիրն իրականացվում է Պրահայի Քաղաքացիական հասարակության կենտրոնի ֆինանսավորմամբ:
Comments are closed.