Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և անդամ կազմակերպությունների կազմակերպած «Արի՛, վառիր քո լույսը» և «Արի՛ կարենք պատմության քո պատառիկը» միջոցառումը տեղի ունեցավ ապրիլի 16-ին՝ Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ բազմաթիվ մարդիկ միավորվեցին զորակցելու և միասնական պայքարի ուժը ու համերաշխությունը ցույց տալու նպատակով:

Այս միջոցառումը ևս մեկ անգամ հիշեցրեց մեզ, որ յուրաքանչյուր պատմություն կարևոր է, և որ միասին մենք կարող ենք կերտել աշխարհ՝ ազատ բռնությունից ու լռությունից։

Մասնակիցները գունավոր ծրարներում դրեցին իրենց պատմությունները, հորդորները կամ նպատակները, ինչպես նաև կարեցին մի պատառիկ իրենց ուղերձներից՝ որպես փոփոխության և միասնականության խորհրդանիշ:

Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

Comments are closed.