Post Image

Կանանց իրավունքների տունը, ի թիվս այլ կազմակերպությունների, միացել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հայտարարությանը։

21․03․2022թ․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման դրեց «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ այն մշակվել է ի կատարում ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի և «Աշխատիր, Հայաստան» ռազմավարության գործողությունների շրջանակի: Վերոնշյալ բոլոր փաստաթղթերում, որպես ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների կատարման նպատակ նշված են աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների բարելավումը, դրանց համապատասխանեցումը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին և արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրացումը: Մինչդեռ, Նախագծում առաջարկվող կարգավորումներում ոչ միայն բացակայում են օրենսգրքի գենդերազգայունութան ապահովմանն ուղղված դրույթներ, որոնց ընդունումը բխում է ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններից, այլ նաև առկա են գենդերային հավասարության ապահովմանն ուղղված կարգավորումներից հետընթաց: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ տղամարդկանց և կանանց միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարձատրման վերաբերյալ կարգավորումից Նախագծի 84-րդ հոդվածով հանվում է «տղամարդկանց և կանանց» արտահայտությունը,  ինչն արժեզրկում է այս կարգավորման իմաստն ու հակասում է ԱՄԿ 100 Կոնվենցիայի բուն էությանը, քանի որ վերջինս ընդունվել է հենց վարձատրության գենդերային խզվածքը նվազեցնելու նպատակով:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները և միջազգային մարդու իրավունքների մարմինները բազմիցս անդրադարձել են ՀՀ աշխատանքային օրենսգրքում սեռական ոտնձգության սահմանման և դրա արգելքի բացակայության հարցին, ինչի արդյունքում խնդրի հետ բախվող կանայք չունեն արդյունավետ իրավական պաշտպանության որևէ մեխանիզմ: ՀՀ օրենսդրությամբ սեռական ոտնձգությունը կարգապահական տույժի կիրառման կամ աշխատանքային պայմանագրի դադարեցման հիմք չէ, ինչին անդրադարձել են ինչպես ԱՄԿ փորձագետների կոմիտեն ԱՄԿ 111 կոնվենցիայի վերաբերյալ 2016թ․ ՀՀ֊ին ուղղված իր ուղիղ հարցմամբ, այնպես էլ Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին Կոնվենցիայի (CEDAW) կոմիտեն 2016 թ․ իր Եզրափակիչ դիտարկումներով: Վերջինս առաջարկել է պետությանը ստեղծել և ապահովել աշխատավայրում սեռական ոտնձգությունների հետ կապված բողոքներ ներկայացնելու գաղտնի և անվտանգ համակարգ և այդպիսի փոխհատուցման միջոցների արդյունավետ հասանելիություն: 

Ներքոստորագրյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները մտահոգված են Նախագծով առաջարկվող հետընթաց կարգավորումներով, ինչպես նաև ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սեռական ոտնձգությունների կարգավորման բացակայությամբ և կոչ են անում ՀՀ Կառավարությանը ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան Նախագծում ներառել վերոնշյալ գենդերազգայուն կարգավորումները․

  • Նախագծի 84-րդ հոդվածը փոփոխել այնպես, որպեսզի այն շարունակի արտացոլել «տղամարդկանց և կանանց՝ միևնույն կամ համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարձատրման սկզբունքը»,
  • միջազգային իրավական չափանիշներին համապատասխան սահմանել սեռական ոտնձգության հասկացությունը, ամրագրել աշխատանքում սեռական ոտնձգության արգելքը և դրա համար պատասխանատվությունը՝ կարգապահական տույժի և/կամ աշխատանքային պայմանագրի լուծման ձևով, 
  • ամրագրել խոշոր գործատուների պարտավորությունը՝ ընդունելու սեռական ոտնձգությունների կանխարգելման քաղաքականություններ:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

«Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» ՀԿ

Կանանց զարգացման հիմնադրամ

«Կանանց իրավունքներ տուն» ՀԿ

«Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ

«Հանրային քաղաքականության ինստիտուտ» ՀԿ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

«Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ

ՕքսԵՋեն հիմնադրամ 

Մարդու իրավունքների տուն Երևան

«Ինթրա» հոգեբանական ակումբ ՀԿ

«Իրավունքի ուժ» իրավապաշտպան ՀԿ

«Կանանց հզորացման ռեսուրս կենտրոն» ՀԿ

Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա

«Երիտասարդ Տավուշ» ՀԿ

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ 

«Ընդդեմ Ընտանեկան Բռնության» Աջակցման Կենտրոնների Կոալիցիա

«Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ» ՍՀԿ

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստան

«Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ

«ՍՈՍԵ ԿԱՆԱՆՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» ՀԿ

«Երիտասարդական Ավանգարդ» ՀԿ

 «Թալին- Հույս» ՀԿ

«Ընտանիք առանց բռնության» ՀԿ

«Մարտունու կանանց համայնք» ՀԿ

«Դու մենակ չես» ՀԿ

Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիա

«Սոցիոսկոպ» ՀԿ 

«Երիտասարդները հանուն փոփոխության» ՀԿ

«Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

«Ազատ քաղաքացի» ՀԿ

«Կանանց ներուժի զարգացման կենտրոն» ՀԿ

Իրավունքի զարգացման կենտրոն  

«Հաշմանդամություն ունեցող անձանց օրակարգ» ՀԿ

«Շողեր միություն» սոցիալ-կրթական ՀԿ

«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ

«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ

«Հույսի Մեծամոր» ՀԿ

«Սվետոզառ» ՀԿ

«Բազմազանություն» սոցիալ-մշակութային, իրավապաշտպան ՀԿ

«Ալվան ծաղիկ սոցիալ-կրթական կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» ՀԿ

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ

Comments are closed.