Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է

Հոկտեմբերի 1-ը Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրն է։
Ընտանեկան բռնությունը հանցագործություն է:
Արժանապատիվ և ապահով կյանքի իրավունք ունեն բոլորը:
Կանանց իրավունքների տունը 24/7 ռեժիմով տրամադրում է հոգեբանական և իրավական աջակցություն, կանանց իրավունքների պաշտպանության, իրազեկվածության բարձրացման նպատակով համայնքներում իրականացնում իրազեկման բազմաթիվ հանդիպումներ, ներկայացնում օրենսդրական կարգավորումները և պաշտպանական մեխանիզմները, ընտանիքներին աջակցելու և անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրելու նպատակով մասնակցում ընտանեկան բռնության դեպքերի քննարկմանը և շատ ավելին:
Թեժ գծի հեռախոսահամար՝ 077 570 870 Եղիր իրազեկ և պաշտպանված:
Comments are closed.