Հուլիս ամսին հոգեբանի կողմից անցկացվող հանդիպումեր

Մեր հոգեբան Լաուրա Հարությունյանը հուլիս ամսին անցկացրեց հետևյալ թերապիաները․
–Ակվատիպիա՝ կանանց և աղջիկների համար, որի ընթացքում մասնակիցները ապակու վրա նկարելու միջոցով դուրս բերեցին իրենց զգացմունքներն ու ապրումները՝ նպաստելով ինքնահաստատմանը և ինքնակարգավորմանը։
–Ուշադրության զարգացմանն ուղղված թերապիա՝ երեխաների համար, որի ընթացքում երեխաները տարբեր խաղերի միջոցով կենտրոնացրեցին իրենց ուշադրությունը տվյալ իրավիճակի վրա, զարգացրեցին իրենց ազատ հաղորդակցվելու և կոմնորոշվելու հմտությունները։
Comments are closed.