Մասնագիտական գործիքների տրամադրում Արցախից բռնի տեղահանված կանանց և աղջիկներին
Սիրով տեղեկացնում ենք, որ մեր ծրագրին մասնակցած և այն հաջողությամբ ավարտած 7 մասնակիցներն արդեն ստացել են մասնագիտական գործիքներ՝ իրենց բիզնեսների մեկնարկման ու ֆինանսական անկախություն ձեռք բերելու նպատակով։
Մեր առաջնահերթությունն էր նպաստել բռնի տեղահանված կանանց և աղջիկների սոցիալական ինտեգրմանն ու ֆինանսական անկախության ամրապնդմանը, ինչպես նաև ապահով և վստահելի տարածքի ստեղծմանն ու հուզական վիճակի բարելավմանը։
Վստահությամբ և անհամբերությամբ սպասում ենք նրանց ապագա հաջողություններին։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվել է Կանանց Ռեսուրսային Կենտրոնի և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության (SIDA) աջակցությամբ։
Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել սեղմելով այստեղ։
Comments are closed.