«Կանանց հզորացում տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակներում ձևավորվել է ինքնօգնության խումբ, որի նպատակն է ծրագրի մասնակից կանանց և աղջիկների ակտիվացնել և ներգրավվել համայնքային խնդիրների լուծման գործընթացում։ Այս շաբաթ իրականցավ ինքնօգնության խմբի առաջին հանդիպումը «Մասնակցային հետազոտության սկզբունքներ» թեմայով։
Հանդիպման ընթացքում քննարկվեց, թե ինչպես կարող են համայնքի բնակիչները ներգրավվել համայնքային խնդիրների լուծման գործընթացներում և ինչքանով է կարևոր մասնակցայնությունը համայնքային որոշումների կայացմանը։
Հանդիպումն անցկացրեց Արմինե Մխիթարյանը։
Շիրակի մարզում ծրագիրն իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստան և «Կանանց իրավունքի տուն» ՀԿ-ի համատեղ ջանքերով։
*Ծրագիրն իրականացվում է «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում, փուլ II» ծրագրի շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է ՄԱԿ-Կանայք և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից համատեղ:
Comments are closed.