Սեպտեմբեր ամիսը, ինչպես մյուս ամիսները, չտարբերվեց իր ակտիվությամբ:
Այս ամսում անցկացրինք վերապատրաստումներ 3 դպրոցների՝ Անի համայնքի Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցի, Աշոցք համայնքի Մուսայելյանի միջնակարգ դպրոցի և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի թվով 46 ուսուցիչների հետ՝ «Մարդու իրավունքներ։ Գենդերային հավասարություն և գենդերային բռնություն: Բուլինգի կանխարգելում» թեմայով։
Կազմակերպության հիմնադիրը՝ Կարինե Դավթյանը և ծրագրերի օգնականը՝ Գոհար Վարդանյանը ներկայացրեցին կազմակերպության ուղղություններն և գործունեության մասին, իսկ դասընթացն ակտիվ անցկացրեց Ստելլա Չանդիրյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ։
Ծրագիրն իրականացնում ենք Միջազգային զարգացման Էստոնիայի կենտրոնի (ESTDEV) աջակցությամբ:
Իսկ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.