«Մարի» ներկայացումը՝ Գյումրու Վարդան Աճեմյանի դրամատիկական թատրոնում 

Այն հիմնված է Կանանց իրավունքների տանը դիմած անձանց իրական պատմությունների հիման վրա՝ Հովհ. Թումանյանի «Մարո» ստեղծագործության մոտիվներով, որը պատմում է կնոջ ուժի, դիմակայության և համայնքային փոփոխության մասին՝ հիշեցնելով մեր շրջապատի մարդկանց նկատմամբ հոգատար և սոլիդար լինելու կարևորության մասին։

Ներկայացումն անդրադառնում է տեսանելի և անտեսանելի խնդիրներին, ինչպիսիք են ընտանեկան, հոգեբանական, տնտեսական, սեռական բռնությունը և ոտնձգությունը, վաղ ամուսնությունը, աշխատանքային իրավունքները և այլն: 

Ներկայացումը ցուցադրվելու է Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակներում․ այս արշավն անցկացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը ուշադրություն հրավիրելով կանանց և աղջիկների նկատմամբ բռնության խնդիրներին և կոչ անելով գործել՝ ստեղծելու բռնությունից ազատ հասարակություն։

📅Դեկտեմբերի 3

📍Գյումրու Դրամատիկական թատրոնի փոքր դահլիճ

🎟️ Մուտքը բաց է բոլորի համար

Comments are closed.