Դեկտեմբերի 3-ին, Գյումրու դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ «Մարի» ներկայացումը։
Ներկայացումը ցուցադրվեց Գենդերային բռնության դեմ 16-օրյակին նվիրված, որն իրականացվում է նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը՝ ուշադրություն դարձնելով կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը։
«Մարի» ներկայացումը ստեղծված է Կանանց իրավունքների տանը դիմած մարդկանց իրական պատմությունների հիման վրա, զուգահեռներ անցկացնելով Հ. Թումանյանի «Մարո» պոեմի հետ։
Այն անդրադառնում է տեսանելի և անտեսանելի խնդիրների՝ ընտանեկան, ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեռական, թվային բռնության, վաղ ամուսնության, աշխատանքային իրավունքների և այլ թեմաների վրա:
Ներկայացումը նպատակ ունի բարձրացնել իրազեկությունը, զգայունություն զարգացնել և միավորել հասարակությանը բռնության դեմ պայքարում։
Մեր գործունեությանը աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.