Մենք փնտրում ենք ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և կիրարկման վերաբերյալ հետազոտություն կատարող փորձագետի
«Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակում մենք փնտրում ենք ընտանեկան բռնության իրավական մեխանիզմների և կիրարկման վերաբերյալ հետազոտություն կատարող փորձագետի։
Ակնկալվող պարտականությունները
Հաստիքի համար նախատեսված պարտականություններն են`
- Իրականացնել քանակական և որակական հետազոտություն` սահմանելով Լոռու և Շիրակի մարզերում բնակվող 200 հոգու շրջանում ընտրանքը
- Կազմել հարցաթերթերը, որոնց հիման վրա կանցկացվեն հարցազրույցները
- Իրականացնել նախնական վերապատրաստում հարցազրուցավարների հետ, ինչպես նաև հետազոտության իրականացման ողջ ընթացքում իրականացնել մշտադիտարկում և մենիթորինգ
- Ստացված բազայի հիման վրա իրականացնել վերլուծություն
- Պետական համապատասխան մարմինների հետ իրականացնել գրավոր և բանավոր հարցումներ
- Վերլուծել տարբեր երկրների փորձառությունը
- Հետազոտության հիման վրա մշակել առաջարկություններ
- Հաստիքից բխող այլ գործառույթներ։
Դիմելու ընթացակարգը
Հետաքրքրված անհատները/կազմակերպությունները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- Հետաքրքրության նամակ՝ ընդգծելով համապատասխան փորձառությունը
- Ինքնակենսագրական (կազմակերպությունների դեպքում՝ պորտֆոլիո, որը կներառի առաջարկվող թիմի անդամների ինքնակենսագրականները)
- Ծառայության արժեք / բյուջե
- Նմանատիպ ուսումնասիրությունների մեթոդաբանության և զեկույցի նմուշ, որն իրականացվել է վերջին 3 տարվա ընթացքում
- Կազմակերպությունների ցանկը, որոնց համար թեկնածուն կամ կազմակերպությունը կատարել է նմանատիպ առաջադրանքներ:
Խնդրում ենք վերը նշված փաստաթղթերը մինչև սույն թվականի հոկտեմբերի 15-ը ուղարկել անգլերենով կամ հայերենով էլեկտրոնային փոստով womensrightshouse@gmail.com-ին 📩
Աշխատանքի տեխնիկական նկարագիրը կարող եք տեսնել այստեղ։
Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» (UNTF) հետ համագործակցությամբ։
Comments are closed.