«Փոփոխելով ընտանեկան բռնության հարցերով օրակարգը Հայաստանում» ծրագրի շրջանակներում մենք փնտրում ենք հարցազրուցավարների։
Հաստիքի համար նախատեսված պարտականություններն են.
Անցնել վերապատրաստում հարցազրույցներ վարելու հմտությունների զարգացման նպատակով,- Հարցազրույցներ անցկացնել թիրախ խմբի հետ՝ ապահովելով կոնֆիդենցիալությունն ու զգայունությունը,
Հավաքագրել տվյալները եւ լրացնել համապատասխան բազայում,
Հետեւել հետազոտության մեթոդաբանությանը, իրականացման գործելակարգին (study protocol) եւ էթիկական ուղեցույցներին:
Համագործակցել հետազոտական թիմի հետ,
Ամփոփել հարցազրույցի տվյալները՝ նպաստելով հետազոտության ճշգրտությանը,
Ապահովել հարցազրույցի տվյալների ժամանակին ներկայացումը` պահպանելով հստակհաղորդակցություն ծրագրի համակարգողների հետ:
Պահպանել բարձր մասնագիտական չափանիշներ՝ դրսեւորելով հարգանք,զգայունություն եւ համբերություն ընտանեկան բռնության վերաբերյալ բարդ եւ նուրբ հարցերի քննարկման շուրջ։
Պահանջվող որակավորումներն են.
Բակալավրի կոչում սոցիոլոգիայի, սոցիալական աշխատանքի, հոգեբանության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում:
Առնվազն 2 տարվա փորձ հարցազրույցներ վարելու կամ որակական տվյալների հավաքագրման, նախընտրելի է գենդերային խնդիրների, մարդու իրավունքների կամընտանեկան բռնության հետ կապված թեմաներով:
Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուների բանավոր եւ գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ:
Ուժեղ միջանձնային հմտություններ, հարցազրույցի մասնակիցների հետ փոխհարաբերություններ եւ վստահություն ստեղծելու ունակություն։
Տեղեկատվության հետ աշխատելու փորձի առկայություն։
Տվյալների հավաքագրման ծրագրերի կամ գործիքների իմացություն, ինչպես նաեւ Microsoft Office-ի (Word, Excel) իմացություն:
Հարցազրույցի ընթացքում հնարավոր խնդիրները բացահայտելու եւ լուծելու ունակություն:
Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն:
Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետեւյալ հայտը՝ https://forms.gle/LThzpn7iKX3uZtJYA
Տեխնիկական առաջադրանք՝ https://coalitionagainstviolence.am/job-announcement/tekhnikakan-arajadranq-gortsoghutyun-5-2-yntanekan-brnutyan-iravakan-mekhanizmneri-ev-kirarkman-veraberyal-hetazotutyun/
Դիմելու վերջնաժամկետը՝ նոյեմբերի 25։
Ծրագիրն իրականացվում է «Կանանց դեմ բռնության վերացման ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամի» (UNTF) հետ համագործակցությամբ։
Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.