Մեր Ստրասբուրգի և Վանաձորի գործընկերների հետ միասին մեկնարկում ենք մենթորության նոր ծրագիր, որը միավորում է 16 կանանց՝ 8-ը Հայաստանից և 8-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքից՝ նպատակ ունենալով խթանել փոխադարձ ուսուցումն ու փորձի փոխանակումը։

Ծրագիրն ուղղված է երիտասարդ մասնագետ կանանց, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց առաջնորդական, հաղորդակցական և ինքնավստահության հմտությունները՝ փորձառու մենթորների ուղեկցությամբ։

Մենթիների զարգացման հիմնական ուղղությունները՝

 Ինքնավստահություն և հանրային ելույթների հմտություններ

 Առաջնորդություն և համայնքային ներգրավվածություն

 Մշակութային փոխըմբռնում և համագործակցություն

 Էմոցիոնալ կայունություն և գործընկերային աջակցություն

 Ծրագրի ավարտին մենթիները կկարողանան․
Հստակությամբ արտահայտել իրենց մտքերը հանրային հարթակներում
Իրականացնել կամ առաջնորդել համայնքային նախաձեռնություններ
Արդյունավետ համագործակցել տարբեր մշակութային միջավայրերից մասնակիցների հետ
Կիրառել էմոցիոնալ կայունության գործիքներ և ստեղծել աջակցության ցանց։

Մասնակիցը պետք է՝
Լինի մինչև 35 տարեկան
Բնակվի Հայաստանում
Ունենա հետաքրքրություն առաջնորդության, հասարակական ներգրավվածության կամ մասնագիտական զարգացման նկատմամբ
Պատրաստ լինի մասնակցել վեցամսյա մենթորական գործընթացին (մարտ–սեպտեմբեր 2026)
Ունենա բավարար անգլերենի իմացություն՝ հաղորդակցության համար։

Մասնակցությունը անվճար է։

Գրանցման վերջնաժամկետը՝ դեկտեմբերի 14

 Լրացրու հայտը այստղ։

* Ծրագիրն իրականացվում է ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցության Ստրասբուրգ–Վանաձոր գործընկերության շրջանակում՝ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ, այդ թվում՝ «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը, Կանանց իրավունքների տուն հասարակական կազմակերպությունը, Centre d’Information sur les Droits des Femmes et des Familles (CIDFF), Association Française des Femmes Diplômées des Universités (AFFDU), La Cité des Lionnes: Ծրագիրը համաֆինանսավորվում է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության կողմից։

Comments are closed.