Մենք փնտրում ենք ևս մեկ սոցիալական աշխատողի՝ մեր թիմին միանալու համար։
Հաստիքը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ Հունվարի 24
•Շահառուների կարիքների գնահատում և անհատական աջակցման պլանների մշակում։
•Սոցիալական և տեղեկատվական խորհրդատվության տրամադրում։
•Համայնքային ռեսուրսների հետ համագործակցություն՝ անհրաժեշտ ծառայությունների տրամադրման համար։
•Շահառուների կարիքներին համապատասխան ծրագրերի կազմակերպում և իրականացում։
•Տվյալների հավաքագրում և հաշվետվությունների պատրաստում։
•Թեժ գծի և վիճակագրության վարում, դատաբազաների և կից փաստաթղթերի լրացում։
•Աջակցման ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում, հանդիպումների և վերապատրաստումների մասնակցություն։
•Հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ․
•Սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում կրթություն։
•Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքում։
•Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություններ։
•Համագործակցության և հաղորդակցման գերազանց հմտություններ։
•Հայերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն)։
•Համակարգչային հմտությունների իմացություն (MS Office, Excel և այլն)։
Եթե հետաքրքրված ես, մինչև հունվարի 24-ը լրացրու հետևյալ հայտը` այստեղ։
«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

Comments are closed.