Սիրելինե՜ր, բոլորիդ աջակցությունն ու մեր կողքին լինելը մեզ համար կարևոր է:

Մենք աջակցում ենք հարյուրավոր կանանց, աղջիկներին և երեխաներին՝ տրամադրելով տարատեսակ կենսական ծառայություններ, որոնց շարունակականության համար էլ հայցում ենք բոլորիդ աջակցությունը, որպեսզի միասին կարողանանք ստեղծել մեր երազած սոցիալական ձեռնարկատիրությունը:

Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել մեր կայքի միջոցով՝ https://womensrightshouse.org/նվիրատվություն/

Մեր մասին հակիրճ.

Ինչպես արդեն գիտեք, մենք աջակցում ենք կանանց, աղջիկներին, երեխաներին՝ տրամադրելով անվճար իրավաբանական, հոգեբանական և սոցիալական խորհրդատվություններ, նաև ապահով կացարանի, սննդի ու հիգիենայի պարագաների գնման, բռնության հետևանքով առաջացած խիստ հրատապ առողջական խնդիրների համար ֆինանսական աջակցություն: Բացի այդ, տրամադրում ենք իրավաբանական և սոցիալական խորհրդատվություն՝ աշխատանքային իրավունքների ոտնահարման հարցերով: 

Մենք նաև նպաստում ենք կանանց տնտեսական զորեղացմանը՝ նոր մասնագիտությունների ձեռքբերման ու բիզնես ստարտափերի ֆինանսավորման միջոցով՝ նպաստելով վերջիններիս ձեռնարկատիրության և կրթական ոլորտներում ներգրավվածության բարձրացմանը, աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանն ու ֆինանսական կայունության ձեռքբերմանը: 

Եվ այս ճանապարհին աջակցում ենք կանանց ներգրավվածությանը քաղաքականության մեջ ու որոշումների կայացման գործընթացներում՝ տրամադրելով համայնքային զարգացմանն ուղղված ենթադրամաշնորհներ։

2022 թվականից ի վեր Կազմակերպությունը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերընտրվել է որպես Շիրակի մարզի ընտանեկան/սեռական բռնության կանխարգելման մարզային կենտրոն։

Շնորհակալություն Ձեր ներդրման համար, այն վստահաբար կծառայի իր նպատակին։

Comments are closed.