Սիրելի բոլոր, հոկտեմբերի 1-ին՝ «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը», Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դիմաց 13։00-15։00-ը կանցկացվի մոմավառություն՝ նվիրված ընտանեկան բռնության հետևանքով զոհված կանանց։
2010-ի հոկտեմբերի 1-ին ամուսնու դաժան ծեծի հետևանքով զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Այդ թվականից ի վեր կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներն այդ օրը նշում են որպես Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր։
Նկարի մեջ պատկերված նշանը խորհրդանշում է այնպիսի միջավայր ստեղծելու ցանկությունը, որտեղ բռնությունն այլևս անհանդուրժելի է, իսկ մանուշակագույնը՝ խաղաղություն, քաջություն և անձնական նվիրում դեպի ընտանեկան բռնության իրազեկումը։
Սիրով կսպասենք բոլորիդ։
Իսկ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։
Comments are closed.