Post Image

Նոր մասնագիտությունների անվճար ուսուցման հնարավորություն Արցախից տեղահանված անձանց համար

Ուսուցման կուրսերից հետո միայն 15 հոգու կտրամադրվեն մասնագիտական գործիքներ՝ տանից աշխատելու համար, իսկ մյուս 15-ին կազմակերպությունը կաջակցի աշխատանք փնտրելու և մրցունակ ինքնակենսագրականներ կազմելու հարցերում։

Մենք կազմակերպում ենք մասնագիտությունների ձեռքբերման դասընթացները հետևյալ մասնագիտություններով․
Գրաֆիկ դիզայն
Սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM)
Վարսահարդարում
Մատնահարդարում / ոտնահարդարում
Կարուձև
Խոհարարություն
Հրուշակագործություն։

Ծրագրի նպատակն է հասնել կանանց տնտեսական զորեղացմանն ու ֆինանսական անկախությանը, նպաստել վերջիններիս սոցիալիզացմանը։

Ովքե՞ր կարող են դիմել․
Շիրակի մարզում բնակվող 16 տարեկանից բարձր կանայք և աղջիկները, ովքեր տեղահանվել են Արցախից։

Գրանցվելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտը:

Դիմելու վերջնաժամկետն է՝ նոյեմբերի 17-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարին։

Ծրագիրն իրականացվում է Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ։

Comments are closed.