Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրազեկող դասընթացներ, որոնց ընթացքում շոշափվում են աշխատանքային իրավունքների, խտրականության, աշխատանքային պայմանագրի, պաշտպանական մեխանիզմների թեմաները, ինչպես նաև անցկացվում են գրագետ ինքնակենսագրական կազմելու և աշխատանքային հարցազրույցի ներկայանալու հմտությունների զարգացման, էլեկտրոնային հասցե ստեղծելու, օգտվելու և մեդիա գրագիտության վերաբերյալ դասընթացներ։
Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրաբերությունը:
Նվիրաբերելով Դուք հնարավորություն եք տալիս կանանց և աղջիկներին զարգացնելու իրենց հմտություններն ու կարողությունները, դառնալ ոլորտում առավել մրցունակ և իրազեկված սեփական աշխատանքային իրավունքների և պաշտպանական մեխանիզմների մասին:
Կանանց իրավունքների տունը տրամադրում է անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություն՝ ընտանեկան/սեռական բռնության ենթարկված կանանց և աղջիկներին:
Սոցիալական խորհրդատվությունն իր մեջ ներառում է շահառուի կարիքների խորքային գնահատումը, անվտանգության պլանի կազմումը՝ բռնության դեպքերում, աշխատանքի տեղավորման և ինքնակենսագրական կազմելու վերաբերյալ խորհրդատվության տրամարդում, ուղղորդումներ կատարելը՝ ըստ անհրաժեշտության, այլ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը՝ ըստ շահառուի կարիքի։
Հոգեբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է հոգեբանի հետ հանդիպումները շահառուի կողմից ներկայացված խնդրի շուրջ, թերապիաների կազմակերպում՝ կանանց, աղջիկների և երեխաների հետ, ուղղորդումներ կատարելը այն մասնագետին, ով տրամադրում է շահառուի կարիքներին և խնդիրն համապատասխան ծառայություն։
Իրավաբանական խորհրդատվությունն իր մեջ ներառում է ընտանեկան բռնության, աշխատանքային իրավունքների, խտրականության և կանանց իրավունքների խախտումների վերաբերյալ իրավական կարգավորումների ներկայացում և իրավաբանական խորհրդատվություն շահառուին հասանելի ձևով, ինչպես աշխատանքային իրավունքների խախտման, այնպես էլ ընտանեկան բռնության դեպքերում երեխայի խնամակալության, ամուսնալուծության, ալիմենտի և այլ հարակից հարցերով հայցադիմումների կազմում, դատարանում ներկայացուցչության ապահովում։
Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրաբերությունը:
Նվիրաբերելով Դուք հնարավորություն եք տալիս ընտանեկան/սեռական բռնության ենթարկված ավելի մեծ թվով կանանց և աղջիկներին օգտվելու կազմակերպության կողմից տրամադրվող անվճար սոցիալական, հոգեբանական և իրավաբանական խորհրդատվություններից և իրազեկող ու հզորացնող դասընթացներից:
Կանանց իրավունքների տունը պարբերաբար իրականացնում է իրազեկող դասընթացներ վերարտադրողական առողջության և իրավունքի, դեռահասության շրջանում ինքնախնամքի դրսևորումների, դեռահասների ֆիզիոլոգիական փոփոխությունների, դաշտանային ցիկլի, տևողության, փուլերի և հիգիենայի, ներանձնային և միջանձնային կոնֆլիկտների հաղթահարման, առողջ հարաբերությունների ձևավորման, սեփական ԵՍ-ի արժևորման և այլ հարակից թեմաներով:
Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրաբերությունը:
Նվիրաբերելով Դուք հնարավորություն եք տալիս մեծ թվով դեռահաս աղջիկների ճիշտ ու գրագետ տեղեկատվություն ստանալ իրենց ֆիզիոլոգիական փոփոխությունների ու վերարտադրողական առողջության վերաբերյալ, իրազեկվել վերարտադրողական հիգիենայի և հարակից թեմաների մասին:
Կանանց իրավունքների տունն իրականացնում է կանանց և աղջիկների հզորացմանն ուղղված ծրագրեր, որոնց հիմնական նպատակն է խթանել վերջիններիս տնտեսական հզորացումը՝ հնարավորություն տալով սովորել նոր մասնագիտություններ, հիմնել սեփական բիզնես ստարտափերը, ինչպես նաև նպաստել աշխատաշուկայում կանանց ներգրավվածությանն ու ֆինանսական անկախության ձեռքբերմանը:
Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրաբերությունը:
Նվիրաբերելով Դուք հնարավորություն եք տալիս ավելի մեծ թվով կանանց և աղջիկների ձեռք բերել նոր մասնագիտություններ, ստեղծել իրենց սեփական բիզնեսներն ու բարձրացնել վերջիններիս մուտքն աշխատաշուկա՝ դառնալով ֆինանսապես կայուն և անկախ որոշումներ կայացնելու հարցերում:
Կանանց իրավունքների տունը մշտապես խրախուսում է կանանց քաղաքական մասնակցության խթանումը որոշումների կայացման գործընթացներին և պարբերաբար իրականացնում է հանդիպումներ կին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների, ակտիվիստների ու պետական այլ մարմինների հետ:
Հանդիպումների նպատակն է խթանել կանանց և աղջիկների քաղաքական մասնակցությունն ու որոշումների կայացման գործընթացներում ներգրավվումը:
Ինչի՞ն է ուղղվելու Ձեր նվիրաբերությունը:
Նվիրաբերելով Դուք հնարավորություն եք տալիս կանանց և աղջիկների համար ավելի մեծ թվով իրազեկող և ոգևորող հանդիպումներ կազմակերպել կին քաղաքական գործիչների, իրավապաշտպանների և ակտիվիստների հետ, բարձրացնելով վերջիններիս դերը և մասնակցությունը քաղաքական որոշումների կայացման գործընթացներում: