«Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում այս տարվա մեր վերջին հանդիպում անցկացեցինք Մարալիկում։ Դասընթացավարները խոսեցին կարևոր թեմաների վերաբերյալ, ինչպիսիք են՝
1․ «Գենդերային անհավասարություն, կարծրատիպեր»
2․ «Գենդերային անհավասարության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում»
3․ «Քաղաքական մասնակցություն․ գենդերային անհավասարությունը տանը, աշխատավայրում, կրթական և այլ համակարգերում»։
Մասնակիցների հետ քննարկվեցին կարծրատիպային մոտեցումները՝ սոցիալական, կրթական և քաղաքական ոլորտներում։
Ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն ու ներգրավել գենդերային անցանկալի նորմերի և մոտեցումների դեմ պայքարին՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում դառնալ փոփոխությունների դեսպաններ:
Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Comments are closed.