«Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագիր
Այսօր «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում հերթական հանդիպումն անցկացեցինք Արթիկի Վ. Սամուելյանի մշակույթի տանը։
Դասընթացավարները անդրադարձ կատարեցին գենդերային անհավասարությանն ու դրա ազդեցությանը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում, ինչպես նաև կարծրատիպերին որոնց բախվում են տանը, աշխատավայրում, կրթական և այլ համակարգերում։
Տեղեկացնենք, որ այս ծրագրի նպատակն է բարձրացնել Շիրակի մարզի երիտասարդների իրազեկվածությունն ու ներգրավել գենդերային անցանկալի նորմերի և մոտեցումների դեմ պայքարին՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում դառնալ փոփոխությունների դեսպաններ:
Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Comments are closed.