Հունվարի 27-ին Ախուրյան համայնքում «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում անցկացրեցինք դասընթացների շարք՝ 16-30տ․ երիտասարդների համար։
Դասընթացավարներն հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեցին մի շարք կարևոր թեմաների՝
1․ «Գենդերային անհավասարություն, կարծրատիպեր»
2․ «Գենդերային անհավասարության ազդեցությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում»
3․ «Քաղաքական մասնակցություն․ գենդերային անհավասարությունը տանը, աշխատավայրում, կրթական և այլ համակարգերում»։
Հիշեցնենք, որ այս ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունն ու ներգրավել գենդերային անցանկալի նորմերի և մոտեցումների դեմ պայքարին՝ հնարավորություն տալով իրենց համայնքներում դառնալ փոփոխությունների դեսպաններ:
Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:
Comments are closed.