Կանանց իրավուքների տան նախագահ / իրավաբան Կարինե Դավթյանը և իրավաբան-փորձագետներ Էդգար Պետրոսյանը, Միսակ Մարկոսյանը, Դավիթ Թումասյանը, Մանուշ Մարալչյանը հուլիսին իրականացրեցին Շիրակի մարզի համայնքային ոստիկանության ծառայողների վերապատրաստումների շարքը։

Վերապատրաստումների նպատակը համայնքային ոստիկանության ծառայողներին «Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նոր դրույթները ներկայացնել էր, ինչպես նաև՝ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերը կանխարգելելու, դրանց արձագանքելու, ուղղորդելու մեխանիզմների ու առանձնահատկությունների քննարկումն ու սահմանումը։

Նախաձեռնությունն իրականացնում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության հետ՝ հանդիսանալով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պատվիրակված ծառայություն մատուցող աջակցման կենտրոն։

Իսկ մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.