Լավ լուրերի շարքը շարունակվում է:
Շիրակի մարզի 25 երիտասարդ կանանց և աղջիկների համար կազմակերպում ենք ճանաչողական այցեր:
Առաջին հանդիպումը կլինի Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, հաջորդիվ նաև մարզային այլ կին ղեկավարների հետ:Հանդիպումներին կարող են մասնակցել 18-35 տարեկան կանայք և աղջիկները, ներառյալ առաջին անգամ քվեարկողները և այլ մարգինալացված խմբերի ներկայացուցիչները։
Հանդիպումների նպատակն է բարելավել և նպաստել երիտասարդ կանանց և աղջիկների ակտիվ ներգրավվածությունը ժողովրդավարական գործընթացներում՝ ճանաչողական այցերի, հանրային ֆորումների և ենթադրամաշնորհներների իրականացման, ինչպես նաև փորձի փոխանակման և կառավարման ընթացքում առաջացած խնդիրների և դրանց հաղթահարման ուղիների մասին ներկայացնելու միջոցով։ Հանդիպումների ընթացքում մասնակիցները կարող են բարձրաձայնել համայնքային տարատեսակ խնդիրների վերաբերյալ և ստանալ համապարփակ պատասխաններ:
Հանդիպմանը մասնակցելու համար պարտադիր է լրացնել հետևյալ հայտը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScevuz9E6z2mGql-GDVaIIlyLxmd_vXmKOpG4GN2eiNizNBKQ/viewform?fbclid=IwAR1Eflhtr8bCLLQ3czVRmcjPHVm24v3iuomAUUCeMGWwEOIl29ThLkufBiM
Հանդիպումները տեղի կունենաս հուլիս և օգոստոս ամիսներին:
Շտապեք դիմել. տեղերը սահմանափակ են։
Մենք անում ենք առավելագույնը մեր սիրելի կանանց և աղջիկների համար:
Comments are closed.