Հաստիքը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 19, 2025թ․ 

Ծրագրի անվանում՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»

Սիրելի բոլոր, մենք փնտրում ենք ևս մեկ սոցիալական աշխատողի՝ մեր թիմին միանալու համար։

Հիմնական պարտականություններ․

Շահառուների կարիքների գնահատում և անհատական աջակցման պլանների մշակում։
Սոցիալական և տեղեկատվական խորհրդատվության տրամադրում։
Համայնքային ռեսուրսների հետ համագործակցություն՝ անհրաժեշտ ծառայությունների տրամադրման
համար։
Շահառուների կարիքներին համապատասխան ծրագրերի կազմակերպում և իրականացում։
Տվյալների հավաքագրում և հաշվետվությունների պատրաստում։
Թեժ գծի և վիճակագրության վարում, դատաբազաների և կից փաստաթղթերի լրացում։
Աջակցման ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում, հանդիպումների և
վերապատրաստումների մասնակցություն։

Պահանջներ․
Սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում կրթություն։
Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքում։
Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություններ։
Համագործակցության և հաղորդակցման գերազանց հմտություններ։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես
առավելություն։
Համակարգչային հմտությունների իմացություն (MS Office, Excel և այլն)։

Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ 
https://drive.google.com/drive/folders/1d_E5cbFWfNPbJM5mgwrFimIpGh7Yq9Xc?usp=drive_link 

Ինչպես դիմել․
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝  
https://forms.gle/CGfWDSg2s6LnZ42U9 մինչև սույն թվականի փետրվարի 19-ը։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրն իրականացվում է Եվրոպական
միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով
էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության
կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց
իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված
ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
 

“Human Rights for and with Refugees” project is implemented with the support of the
European Union by Democracy Development Foundation, Estonian Refugee Council,
Coalition to Stop Violence Against Women, and Commit Global. The project focuses on
empowering refugees from Nagorno Karabakh by providing essential knowledge about their
rights, addressing vulnerabilities, and improving access to user-friendly resources on their
entitlements and opportunities.

Comments are closed.