Մենք փնտրում ենք ևս մեկ սոցիալական աշխատողի՝ մեր թիմին միանալու համար։
Հաստիքը՝ Սոցիալական աշխատող
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 8, 2025թ․
Հիմնական պարտականություններ․
Շահառուների կարիքների գնահատում և անհատական աջակցման պլանների մշակում։
Սոցիալական և տեղեկատվական խորհրդատվության տրամադրում։
Համայնքային ռեսուրսների հետ համագործակցություն՝ անհրաժեշտ ծառայությունների տրամադրման համար։
Շահառուների կարիքներին համապատասխան ծրագրերի կազմակերպում և իրականացում։
Տվյալների հավաքագրում և հաշվետվությունների պատրաստում։
Թեժ գծի և վիճակագրության վարում, դատաբազաների և կից փաստաթղթերի լրացում։
Աջակցման ծրագրերի վերաբերյալ իրազեկման աշխատանքների իրականացում, հանդիպումների և վերապատրաստումների մասնակցություն։
Պահանջներ․
Սոցիալական աշխատանքի կամ հարակից ոլորտում կրթություն։
Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական աշխատանքում։
Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություններ։
Համագործակցության և հաղորդակցման գերազանց հմտություններ։
Հայերեն լեզվի գերազանց իմացություն (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն։
Համակարգչային հմտությունների իմացություն (MS Office, Excel և այլն)։
Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1d_E5cbFWfNPbJM5mgwrFimIpGh7Yq9Xc?usp=sharing
Ինչպես դիմել․
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/CGfWDSg2s6LnZ42U9 մինչև սույն թվականի փետրվարի 8-ը։

Comments are closed.