Սպանության և սեռական ոտնձգության դեպք Պեմզաշենում
2022 թվականի նոյեմբերի 9-ինԱրթիկի համայնքի Պեմզաշեն գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը անտարբեր չթողեց և ոչ մեկին։ Կանանց Իրավունքների տունը ևս չէր կարող անմասն մնալ ու չանդրադառնալ կատարված իրադարձություններին։
Նշենք, որ հետևելով գործի ընթացքին, տեղեկացանք, որ քննչական կոմիտեյի հայտնած տեղեկության համաձայն՝ 31-ամյա կնոջ և նրա երկու անչափահաս երեխաների նկատմամբ տեղի ունեցած սպանության ու 12-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգության գործով դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Ըստ նախաքննական մարմնի հաղորդած տեղեկատվության, այս գործով ձեռբակալվածներին առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություններ են ներկայացվել դատարան։
Որպեսզի խուսափեք հետագա ռիսկերից, կարող եք զանգահարել 077 570 870 հեռախոսահամարով կամ 1-02։
Comments are closed.