Post Image

Այս ամիս մեր մյուս գործընկեր Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ մեկնարկել ենք վերաորակավորման դասընթացը, որը նախատեսված է Արցախից բռնի տեղահանված և Շիրակի մարզում բնակվող 30 կանանց ու աղջիկների համար։

Մոտակա ամիսներին կկարողանան սովորել 7 նոր մասնագիտություններ, ինչպիսիք են՝ գրաֆիկ դիզայն, սոցիալական մեդիա մարքեթինգ (SMM), վարսահարդարում, մատնահարդարում, խոհարարություն, հրուշակագործություն և կարուձև։

Մեր գլխավոր նպատակն է մասնագիտությունների ձեռքբերմանը զուգահեռ նպաստել վերջիններիս ֆինանսական անկախությանը։

Comments are closed.