Հոկտեմբեր ամսին շարունակեցինք մեր հերթական վերապատրաստումները Շիրակի մարզի 5 դպրոցների ուսուցիչների հետ։
Եղել ենք հետևյալ համայնքներում՝ Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոց, Նոր Կյանքի միջնակարգ դպրոց, Արթիկի թիվ 6 հիմնական դպրոց, Սառնաղբյուրի միջնակարգ դպրոց, Գյումրու թիվ 4 հիմնական դպրոց։
Թեման՝ «Մարդու իրավունքներ։ Գենդերային հավասարություն և գենդերային բռնություն: Բուլինգի կանխարգելում»։
Կազմակերպության հիմնադիրը՝ Կարինե Դավթյանը և ծրագրերի օգնականը՝ Գոհար Վարդանյանը ներկայացրեցին կազմակերպության ուղղություններն և գործունեության մասին, իսկ դասընթացը վարեց Ստելլա Չանդիրյանը:
Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ։
Ծրագիրն իրականացվում է @MTÜ Mondo-ի հետ համատեղ և ֆինանսավորվում է #ESTDEV-ի և #ԷստոնիայիԺողովրդիԿողմից։ Մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել` այստեղ։

Comments are closed.