Հաստիքը՝ Փաստաբան 
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 19, 2025 թ․
Ծրագրի անվանում՝ «Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»

Սիրելի բոլոր, մենք փնտրում ենք փորձառու փաստաբան՝ կազմակերպության իրավական հարցերով
աջակցելու և մեր շահառուների իրավունքները դատարանում պաշտպանելու նպատակով։

Հիմնական պարտականություններ․
Իրավաբանական խորհրդատվության տրամադրում կազմակերպությանը և շահառուներին։
Իրավական փաստաթղթերի, հայցադիմումների, համաձայնագրերի և պայմանագրերի մշակում ու
վերլուծություն։
Շահառուների շահերի պաշտպանություն դատարաններում, իրավապահ մարմիններում և այլ
հաստատություններում։
Օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ կազմակերպությանը
հաշվետվությունների ներկայացում և/կամ տեղեկացում։
Իրավական ռիսկերի վերլուծություն և դրանց վերաբերյալ բարելավվող առաջարկների մշակում։
Փաստաթղթերի ճիշտ և ժամանակին գրանցում, արխիվացում և հաշվետվությունների պատրաստում։
Համագործակցություն այլ կառույցների և իրավական հաստատությունների հետ։
Միջազգային և պետական հարթակներում հանդիպումների և վերապատրաստումների մասնակցություն և
հաստիքից բխող այլ գործառույթներ։

Պահանջներ․
Բարձրագույն կրթություն։
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական կամ փաստաբանական ոլորտում՝
հատկապես ընտանեկան բռնության և աշխատանքային օրենսդրության ոլորտում։
Հայաստանի օրենսդրության գերազանց իմացություն։

Դատարաններում և այլ իրավական գործընթացներում աշխատելու հմտություններ։
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office և իրավաբանական կայքերի տիրապետում)։


Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝
https://drive.google.com/drive/folders/1CnJTqTQ8Gu6JHyGORp13-Fvd-WQZA471?usp=drive_link 


Ինչպես դիմել
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝  
https://forms.gle/z6it6kPLda1sCD7B7 մինչև սույն թվականի փետրվար 19-ը։

«Մարդու իրավունքները փախստականների հետ և նրանց համար»  ծրագիրն իրականացվում է Եվրոպական
միության աջակցությամբ՝ Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի, Փախստականների հարցերով
էստոնական խորհրդի, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոլիցիայի և Քըմիթ Գլոբըլ կազմակերպության
կողմից: Ծրագիրն ուղղված է Լեռնային Ղարաբաղի փախստականների աջակցմանն ու հզորացմանը՝ նրանց
իրավունքների մասին գիտելիքի և իրազեկվածության բարձրացման, նրանց համար նախատեսված
ծառայությունների և հնարավորությունների մասին տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։
 
“Human Rights for and with Refugees” project is implemented with the support of the
European Union by Democracy Development Foundation, Estonian Refugee Council,
Coalition to Stop Violence Against Women, and Commit Global. The project focuses on
empowering refugees from Nagorno Karabakh by providing essential knowledge about their
rights, addressing vulnerabilities, and improving access to user-friendly resources on their
entitlements and opportunities.

Comments are closed.