Հաստիքը՝ Փաստաբան
Աշխատանքի վայրը՝ Գյումրի
Դիմելու վերջնաժամկետ՝ հունվարի 31, 2025 թ․
Սիրելի բոլոր, մենք փնտրում ենք փորձառու փաստաբան՝ կազմակերպության իրավական հարցերով աջակցելու և մեր շահառուների իրավունքները դատարանում պաշտպանելու նպատակով։
Հիմնական պարտականություններ․
Իրավաբանական խորհրդատվության տրամադրում կազմակերպությանը և շահառուներին։
Իրավական փաստաթղթերի, հայցադիմումների, համաձայնագրերի և պայմանագրերի մշակում ու վերլուծություն։
Շահառուների շահերի պաշտպանություն դատարաններում, իրավապահ մարմիններում և այլ հաստատություններում։
Օրենսդրական փոփոխությունների ուսումնասիրություն և դրանց վերաբերյալ կազմակերպությանը հաշվետվությունների ներկայացում և/կամ տեղեկացում։
Իրավական ռիսկերի վերլուծություն և դրանց վերաբերյալ բարելավվող առաջարկների մշակում։
Փաստաթղթերի ճիշտ և ժամանակին գրանցում, արխիվացում և հաշվետվությունների պատրաստում։
Համագործակցություն այլ կառույցների և իրավական հաստատությունների հետ։
Միջազգային և պետական հարթակներում հանդիպումների և վերապատրաստումների մասնակցություն և հաստիքից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ․
Բարձրագույն կրթություն։
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ իրավաբանական կամ փաստաբանական ոլորտում՝ հատկապես ընտանեկան բռնության և աշխատանքային օրենսդրության ոլորտում։
Հայաստանի օրենսդրության գերազանց իմացություն։
Դատարաններում և այլ իրավական գործընթացներում աշխատելու հմտություններ։
Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն։
Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Office և իրավաբանական կայքերի տիրապետում)։
Պարտականություններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://drive.google.com/drive/folders/1CnJTqTQ8Gu6JHyGORp13-Fvd-WQZA471?usp=sharing
Ինչպես դիմել
Աշխատանքին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտը՝ https://forms.gle/z6it6kPLda1sCD7B7 մինչև սույն թվականի հունվարի 31-ը։

Comments are closed.