Այսօր կայացավ մեր այդքան սպասված քաղաքական տուրը։

Շիրակի մարզի տարբեր համայնքներում բնակվող տեղաբնակ և տեղահանված տեղաբնակ մեր 20 կանայք և աղջիկները ՀՀ Ազգային ժողովում հանդիպեցին կին պատգամավորներ՝ Զարուհի Բաթոյանի, Լիլիթ Ստեփանյանի, Ալխաս Ղազարյանի հետ, այնուհետև՝ Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակազմի, այդ թվում՝ համայնքի ղեկավարի խորհրդական  Մարիամ Պողոսյանի, համայնքի ղեկավարի օգնական Աննա Սեթաղյանի և Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լուսինե Քալաշյանի հետ:

Նրանք խոսեցին իրենց անցած ուղու, խոչընդոտների,  մարտահրավերների և արդյունքների մասին՝ պատասխանելով մեր մասնակիցների հարցերին։

Տեսնելով մեր մասնակիցների ոգևորությունը՝ վստահ ենք, որ հանդիպումները ոգևորիչ ու արդյունավետ էին: 

Մենք հավատում ենք կանանց ներուժին և հիշեցնում, որ կանանց տեղն այնտեղ է, որտեղ նրանք ուզում են։

Ազգային ժողովի անդրադարձը քաղաքական տուրի ընթացքում ունեցած մեր հանդիպմանը` այստեղ։

Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացնում ենք Ժողովրդավարության ազգային հիմնադրամի աջակցությամբ:

Իսկ դուք մեր գործունեությանն աջակցելու համար կարող եք նվիրաբերություն կատարել այստեղ։

Comments are closed.