Երկխոսությունների մեդիա կենտրոնում քննարկվեց ընտանեկան բռնությունը, տեսակները, դեպքերն ու օրենսդրական բացերը, որին նաև մասնակցում էր Կանանց իրավունքների տան նախագահ Կարինե Դավթյանը։
Ըստ քննչական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ: 2022 թվականին կանանց նկատմամբ բռնության ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել:
Հիշեցնենք, որ Կանանց իրավունքների տունը ընտանեկան/սեռական բռնության ենթարկված անձանց և երեխաներին տրամադրում է անվճար հոգեբանական, սոցիալական և իրավաբանական խորհրդատվություններ, ինչպես նաև կարիքի դեպքում ապաստարանի ծառայություն՝ կացության, սննդի և հիգիենայի պարագաների համար նախատեսված ֆինանսական աջակցություն։
Կազմակերպության շուրջօրյա թեժ գիծն է՝ 077 570 870։
Ուղիղ հեռարձակումը կարող եք դիտել այստեղ:
Comments are closed.