
Հե՜յ, ուրախ ենք հայտնել, որ այսօր մեկնարկեց «ՖեմՈւղի» ծրագրի շրջանականերում իրականացվող եռօրյա ճամբարը։
Առաջին հանդիպումն իրականացրեց Կանանց իրավունքների տան նախագահ, իրավաբան Կարինե Դավթյանը, ով անդրադարձ կատարեց հետևյալ թեմաներին․
1․ «Ընտանեկան/սեռական բռնություն, սեռական ոտնձգություններ, օրենսդրական կարգավորումներ, պաշտպանական մեխանիզմներ: Առողջ հարաբերություններ»։
2․ «Աշխատանքային իրավունքներ, խտրականությունն աշխատավայրում: Մարգինալացված խմբերի խնդիրների քննարկում: Մոբբինգ, կրկնազոհականացում, և այլն: Օրենսդրական կարգավորումներն ու պաշտպանական մեխանիզմները»։
Հանդիպումը նախատեսված էր Շիրակի մարզի 18-40 տարեկան կանանց ու աղջիկների համար, որոնց հետ քննարկեցինք ընտանեկան բռնության տեսակները, արտահայտման ձևերը, պաշտպանական մեխանիզմներն ու առողջ և անառողջ հարաբերությունները, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններում առավել հաճախ խնդիրները՝ խտրականությունը, շահագարծումը, մոբբինգը, կրկնակազոկանացումն ու այլ կարևոր թեմաներ։Ճամբարի առաջին օրն անցավ ֆանտաստիկ։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում Կանանց Հիմնադրամի աջակցությամբ։
Comments are closed.