Post Image

Կանանց իրավունքների տունը «Շիրակի երիտասարդության ներգրավում գենդերային դերերին և կարծրատիպերին մարտահրավեր նետելու գործում» ծրագրի շրջանակներում հայտարարում է գրականության և արվեստի բաց մրցույթ 16-30տ․ ցանկացած սեռի երիտասարդների համար։

Մրցույթի մասնակիցները կարող են ներկայացնել պոեզիայի և արվեստի գործեր՝ լուսանկարչության, գեղարվեստական գրականության և ստեղծագործական ոչ գեղարվեստական գրականության միջոցով, որոնք ներկայացնում են գենդերային դերերն ու կարծրատիպերը։

Մրցույթին դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
*Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի փետրվարի 12-ը։
Մրցույթի արդյունքները կամփոփվեն երիտասարդական ֆորումի ընթացքում և ժյուրին կընտրի մրցույթի երեք հաղթող մասնակիցներին, ովքեր կստանան մրցանակներ։
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 098 97 88 00 հեռախոսահամարին։
Ծրագիրն իրականցվում է ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ:

Comments are closed.